American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը Նյու Յորքում արտակարգ վայրէջք է կատարել կայծակի հարվածի պատճառով: Այս մասին հայտարարել են ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության աշխատակիցները՝ փոխանցում է TASS-ը:
Նշվում է, որ Embraer 170 ինքնաթիռը, որում եղել են 55 ուղևորներ և անձնակազմի 4 անդամներ, Հյուսիսային Կարոլինա նահանգից թռչում էր Նյու Յորք: Ինքնաթիռի վայրէջքը նախատեսված էր Լա Գուարդիա օդանավակայանում, սակայն միջադեպի պատճառով այն վայրէջք է կատարել Նյու Յորքի մեկ այլ՝ Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում. դրանց միջև հեռավորությունը մոտ 13 կմ է:
Նախնական տվյալներով՝ վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել: Կայծակի հարվածի հետևանքով ևս վիրավորներ չկան:
Այս նյութը դիտել են - 1232 անգամ