Դեսպանի ուշագրավ գնահատականները...
2016-03-17 22:50:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

««Ժողովուրդ»-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին խնդրել էր մեկնաբանել «Հայկական վերածնունդ» հասարակական կազմակերպության Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի կառույցների ներկայացուցիչների կողմից այս տարվա մարտի 9-ին իրեն հասցեագրած նամակում բարձրացված խնդիրները:

Հիշեցնենք, որ նամակի հեղինակները դեսպանին խնդրել էին ավելի պահանջկոտ լինել, որպեսզի ՀՀ իշխանությունները չկարողանան կոռուպցիոն սխեմաներով յուրացնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունները:

«Ժողովուրդ»-ի հարցմանը դեսպանի տված պատասխանում բավական ուշագրավ գնահատականներ կան:

Մասնավորապես, Ռիչարդ Միլսը նկատել է. «Քաղաքացիական հասարակության հետ աշխատանքն անշուշտ կարեւոր է, սակայն փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ իրական քայլերի համար անհրաժեշտ է քաղաքական կամք, եւ կառավարությունը պետք է ուղղակիորեն ներգրավված լինի պայքարում:

Դա է պատճառը, որ… մենք մեր աջակցության շարունակականության համար առաջ ենք քաշում շոշափելի արդյունքների ապահովման հստակ պահանջ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 1212 անգամ