Երիտհանրապետականները աղոթում են Գալուստ Սահակյանի մահը...2016-03-18 00:32:00
Եւ այսպես.
խորհրդարանում հայտնի լեզվակռվի ժամանակ Կարեն Ավագյանն ու Շմայսը ակտիվացան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի հարցին պետք է պատասխաներ Հովիկ Աբրահամյանի թիմակից Արփինե Հովհաննիսյանը:
Ուշադրություն՝
արդարադատության նախարարը, ով մի ծպտուն էլ չհանեց իր դեմ կատարվող բառիս բուն իմաստով խուլիգանության կապակցությամբ: Դե խաղն այնքան բարդ էր, որ տվյալ պարագայում վարչապետի թիմին ձեռք էր տալիս, որ Շմայսը ստանձնի Սերժ Սարգսյանի “պաշտպանությունը”, իսկ ես կասեի՝ խորտակումը:
Իրավիճակը շատ նման էր Նիկոլ Փաշինյան-Դավիթ Հարությունյան նախորդած բանավեճին, երբ Դավիթը խաղն այնպես գրագետ ուղղորդեց,որ Նիկոլը Հովիկ Աբրահամյանին ակամա հանգիստ թողեց ու անցավ Սերժ Սարգսյանի վրայով, ինչը նույնպես ձեռնտու էր վարչապետական թեւին, ինչպես այժմ:
Երիտահանրապետական Կարեն Ավագյանը հավանաբար հաշվարկել էր կամ հանձնարարություն ուներ, որ Նիկոլին ավելի թեժացնի վարչապետական թեւի դեմ, բայց Շմայսը ալիքները խառնեց ու սլաքը կրկին գնաց դեպի Սերժ Սարգսյանը:
Դե քանի որ դա բարենպաստ ուղղությամբ էր գնացել, Հովիկ Աբրահամյանի թեւն իսկի ջանք էլ չգործադրեց իրավիճակը “շտկելու” ուղղությամբ: Նա իրեն պահում էր իբրեւ խեղճ ձայնազուրկ:
Սերժ Սարգսյանի հավատարիմներից էլ Էդիկ Շարմազանովը փորձում էր ձայնը փոխանցել Արփինե Հովհաննիսյնաին, բայց նա համառորեն չէր ցանկանում “հարվածն” իր վրա վերցնել: Ու այս խաղում կրկին պարտվեց Սերժ Սարգսյանը: Совпадение? Не думаю…
Հիշենք, որ դրան էլ նախորդել էր երիտհանրապետականների կողմից համատարած ու զորախմբով անեծքակոխը իրենց այն անհայտ թիմակցին, ով մամուլ էր շպրտել լուրը, թե երիտհանրապետականները աղոթում են Գալուստ Սահակյանի մահը, որ տեղը զբաղեցնեն:
Ակնհայտորեն չէին էլ թաքցնում, որ լուրի պատվիրատուն ՀՀԿ-ական է, ով կապ ունի ընդդիմադիր մամուլի հետ….
Հետեւաբար պետք էր լիցք տալ ընդդեմ վարչապետական թեւի, բայց ստացվեց ինչպես միշտ….
Ահա այսպիսի կուռ եւ կայացած իշխող թիմ…
Գրում է Ստոյպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում
Այս նյութը դիտել են - 1487 անգամ