ՀՀԿ-ն ասում է, որ Շմայսն անմեղսունակ է....
2016-03-18 01:14:00

Հանրապետական կուսակցությունը փոքր-ինչ ուշացմամբ, բայց կարծես թե հետզհետե գալիս է այն եզրակացությանը, որ Առաքել Մովսիսյանի նման պատգամավորները պարզապես պատիժ են իրենց գլխին: ՀՀԿ-ում արդեն հոգնել են ամեն անգամ նրանց վարքագծի համար զանազան բացատրություններ գտնելուց: Իսկ երեկվա միջադեպից հետո, երբ Շմայսն ու Նիկոլ Փաշինյանը գործի դրեցին փողոցային հայհոյանքները, որոշ ՀՀԿ-ականներ դժգոհեցին, թե նախագահն ամենևին կարիք չունի Մովսիսյանի պաշտպանությանը, այն էլ այդ ձևի մեջ, որն ավելի շատ վարկաբեկիչ է, քան պաշտպանիչ:


Հասկանալի է, որ նրանք այս բանը բացահայտ չեն ասել, այն էլ լրագրողներին: Սակայն հիմա հրապարակայունության համար գտնվել է մեկ ուրիշ ձևակերպում:


Օրինակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով խորհրդարանի տհաճ միջադեպերին, ուղղակիորեն ասել է. «Պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարքագիծը չի կարող որևէ ազդեցություն ունենալ կուսակցության հեղինակության վրա»:


Սա խիստ երկիմաստ ձևակերպում է: Եթե կուսակցությունն ասում է, որ իր անդամներից մեկի վարքագիծը իր վրա անդրադարձ չի ունենա և դրանով հանդերձ չի պատժում այդ անդամին, ապա կնշանակի, որ կուսակցության կարծիքով այդ մարդն անմեղսունակ է: Միայն այս դեպքում է պատիժը բացառվում, իսկ հեղինակությունը մնում անսասան:


Դժվար է ասել, թե Շմայսն այս որակմանn ինչպես կվերաբերվի: Հավանաբար, նախկինի պես կասի, որ դա ասողը համբալ է ու կսպառնա բռնաբարությամբ: Բայց նրան բանի տեղ չեն դնի: Չէ՞ որ անմեղսունակ է՝ ըստ ՀՀԿ եզրակացության:


shame.am


Այս նյութը դիտել են - 1348 անգամ