«Մենք ողջունում ենք Ադրբեջանի բանտերից այն մարդկանց ազատ արձակելու որոշումը, որոնք ազատազրկվել էին մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում իրենց աշխատանքի համար։ Մենք նաև կոչ ենք անում ազատ արձակել մնացած մարդկանց, որոնք, մեր կարծիքով, բանտարկվել են իրենց ազատությունների համար, ինչպես նաև՝ դադարեցնել ազատ արձակվածների տեղաշարժման սահմանափակումները»,-ասված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի տարածած հաղորդագրության մեջ