Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը շարունակում է նորանոր վիլլաներով հարստացնել աստղաբաշխական թվերի հասնող իր կարողությունը:
Սաշիկի նոր ձեռքբերումը, մեր տեղեկություններով, գտնվում է Միջերկրական ծովի ափին:
Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ անցյալ տարի Սաշիկ Սարգսյանը Ալիկանտեում, Իսպանական Վալենսիա քաղաքի կուրորտային ավանում, անմիջապես ծովի ափին մի կոխտա վիլլա է գնել՝ ընդամենը 350 հազար եվրո արժողությամբ:
Սաշիկ Սարգսյանն ասել է, որ վիլլան վերցնում է իր ավագ որդու՝ Հայկի համար:
Փաստորեն, հայ հանրությունը կարող է արդեն հանգիստ շունչ քաշել, վերջապես երիտասարդ այդ ընտանիքը մի փոքրիկ բնակմակերես ունեցավ, գլխին՝ թեկուզ եւ խարխուլ մի տանիք:
Սաշիկին մնում է լուծել երեխեքի օրվա հացի խնդիրը: Չնայած, նրա որդիների բարձր ինտելեկտուալ մակարդակը եւ նախանձելի կրթությունը հիմք են տալիս հուսալու, որ նրանք հայրիկի ձեռքին չեն նայի եւ ինչպես նախկինում, սեփական քրտինքով կվաստակեն իրենց հացը:
Այս նյութը դիտել են - 1795 անգամ