ՅԱՍԱՎՈՒԼԸ ԵՎ ԵՎՍ ՄԵԿ «ՄԵԾ» ԱՆՈՒՆ ...2016-03-18 15:05:00
Մեր օրերում Յասավուլը մի քիչ արտառոց է, պարսիկ հարկահաններից հետո մնացած հիշողություն, որոնցից բոլորը զզվել են:
Բայց ԴԱՀԿ-ն թարմացնում է մեր հիշողությունը:
Գլխավոր Յասավուլը ահագին ժամանակ գլուխը կախ յոլա էր գնում՝ երեխեքի նասկի-մայկա, աման-չաման, կոնկրետ՝ քիչ օգտագործած ՙգարշոկ՚ ծախելով-ծախծխելով: Հիմա գնալով հարստացել է, նկրտումներն էլ հետը:
Նախ երազ էր տեսել, որ իրեն նշանակում են ԱԱԾ ղեկավար:
Չեղավ՝ սկսեց երազել պետեկամուտների նախարարի աթոռի մասին. Էդ էլ չանցավ: Հետո սկսեց ինտենսիվորեն լուրեր տարածել, որ հեսա-հեսա իրեն նշանակում են արդարադատության նախարար, բայց ստիպված եղավ ՙիրանով նախարարի աթոռին հասած օրիորդին՚ դիմավորել՝ համազգեստը հագին, մեծ ծաղկեփունջը գրկած, «զնաչոկները» դոշին, մազերը լավ ֆենած: Բա հո առյուծի սիրտ չէ՞ր կերել, որ Մկստանի բոստանը քար գցեր:
Ինչքան հասկանում ենք, ինքը մինչև պաշտպանության նախարարություն «վիզ է դրել»., ուժայինների շուրջ պտտվող մտքի թռիչքը էդքան հասնում է:
Երևի, շուտով էս կարգի «հույժ կարևոր», «հրատապ» լուրեր կհայտնվեն որոշ լրատվամիջոցներում:
Հասկանալի է, որ խոսքը ոչ անհայտ Միհրան Պողոսյանի մասին է /Քեթրին/:
Գլխավոր Յասավուլին հիշեցինք, որովհետև ամեն ինչ այնքան վատ վիճակում է, որ բանան ծախելով փող կուտակածը «մուծելով» կարող է պաշտպանության նախարար դառնալ: Մի քիչ էլ որ փողը շատանա, կարող է մտածել, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն փոքր է իր մասշտաբների համար ու երազի FBI մասին:
Էս ինչքան է ընկել արժեհամակարգը, որ սրա նմանները էս կարգի նկրտումներ ունեն:
Յասավուլից ետ չի մնում Արմեն Երիցյանը՝ նա էլ հայտ է ներկայացնում՝ վերականգնելու Ներքին գործերի նախարարությունը՝ իր գլխավորությամբ, իհարկե, ասում է՝ որ իրեն նշանակեն, «մի կերպ» կաշխատաի: Հայաստանում, սակայն, բոմժերն էլ են այդպես մտածում, հարցրեք, կասեն՝«Կարո՞ղ է մենք չկարողանանք վարչապետ ու նախարար աշխատել»:
Էսօրվա քաջնազերների ամբիցիաները թռել-հասել են մինչև չգիտես ուր: Հազար կուսակցություն են փոխել, որ մի աթոռ գրավեն:
Վաղը, եթե մարմնավաճառների կուսակցություն էլ բացվի, չի բացառվում, որ իրար հերթ չտալով անդամակցեն, միայն թե իշխանությունը պահելու կամ ձեռք բերելու հեռանկար լինի:
Ասածս, ցավոք, շատերին է վերաբերում:
Սրանց նմանները միշտ էլ եղել են, ուղղակի հիմա ճնշող մեծամասնություն են կազմում:
Պատեհապաշտները օրեցօր շատանում են: Ուղղակի ասեմ՝՝ շնից շատացել են: Ու վերջը չի երևում: Երկրի մասին մտածող մարդիկ ասպարեզում չկան: Ամբիցիաներ ներկայացողների մեջ , համենայն դեպս, չկան մարդիկ, որ մի բան արել են էս երկրի համար:
Արդար լինենք. հիմա քանի-քանի մարդ իրավունք ունի և մտածում է՝ ինչի բեղավոր ու անբեղ մկները իշխանություն կունենան, ես՝ չէ՞:
Մարգարիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1744 անգամ