«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, նախօրեին ՀՀԿ խմբակցության նիստում կուսակցական ընկերները բավական կոշտ են արձագանքել նախորդ օրը ԱԺ լիագումար նիստում ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ավագյանի եւ Առաքել Մովսիսյանի պահվածքին:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի հարցը՝ արդյոք Սերժ Սարգսյանը կոմպետե՞նտ է, թե՞ ոչ, սույն պատգամավորները ընդունեցին որպես անձնական վիրավորանք եւ փողոցային բառապաշարով սկսեցին իրենց ղեկավարին պաշտպանել Փաշինյանից: Փաշինյանը ստիպված էր նույն բառապաշարով նրանց կարգի հրավիրել:
Գագիկ Մելիքյանը մեր թղթակցին հայտնել էր, որ խմբակցությունում երկու ՀՀԿ-ականների պահվածքը կքննարկեն եւ համապատասխան գնահատական կտան: ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, խմբակցության նիստից Ավագյանն ու Առաքելյանը հեռացել են նեղսրտած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 1496 անգամ