Դոնի Ռոստովում, այսօր՝ մարտի 19-ի գիշերը, օդանավի կործանման հետեւանքով զոհվածների նախնական ցանկում հայկական անուններ չկան։ Այս մասին @witter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ներկայացնելով զոհերի նախնական ցանկը:
«Զոհվածների նախնական ցանկը, ուր հայկական անուններ չկան։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,-գրել է նա: Մինչ այդ բալայանը նշել էր, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպաստոսությունը ճշտում է զոհերի մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը։
Այս նյութը դիտել են - 1803 անգամ