Երևանի թիվ 4/13 ընտրատեղամասում թիվ 4 և թիվ 75 երթուղայիններն ընտրողներին պարբերաբար տեղափոխում են ընտրատեղամաս: Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող հանձնաժողովի քարտուղար Կարեն Թովմասյանի խոսքով՝ նրանք գրանցված են մարզերում և քվեարկում են լրացուցիչ ցուցակներով: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը խոչընդոտում է լրագրողների մուտքն ընտրատեղամաս: