Ես երբեք սին խոստումներ չեմ տալիս...
2016-03-19 12:10:00

Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Ես մի մարդ եմ, որին ամեն մեկը կարող է դիմել օգնության համար և երբեք խաբված չի լինի իր սպասումների մեջ:

Ես երբեք սին խոստումներ չեմ տալիս, երբեք խուսափողական պատասխանների չեմ դիմում, թե իբր իմ ձեռքերը կապված են, աշխարհում ինձանից ավելի զորեղ ուժեր կան:

Ընդ որում, բոլորովին պարտադիր չէ, որ դուք իմ բարեկամը լինեք, և նույնիսկ, կարևոր չէ, կարո՞ղ եք երբևէ հատուցել արածիս դիմաց: Մի բան է միայն կարևոր. դուք ինքներդ, անձամբ պետք է ասեք, որ ինձ ձեր բարեկամն եք համարում: Եվ այն ժամանակ ես իմ վրա կվերցնեմ ձեր հոգսը, բնավ չհետաքրքրվելով, հարուստ եք դուք, թե աղքատ, հզոր եք, թե անզոր:

Եվ աշխարհում ոչ ոք չի կարող խանգարել ինձ, որ կարգավորեմ ինձ դիմած մարդու ձախողությունները, ամոքեմ նրա վիշտը: Ո՞րն է դրա հատուցումը: Բարեկամությունը, «Արամ ջան» հարգալից, դիմելաձևը: Ես բոլորին` հարուստներին և աղքատներին, զորեղներին և թույլերին, բոլորին դիմավորում եմ ուրախությամբ և սիրալիր: Ոչ մեկի հանդեպ ոչ մի արհամարհական վերաբերմունք:

Իմ հզորությանը նպաստող կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ ես ամեն ինչից կարողանում եմ օգուտ քաղել: Իմ համար ոչ մի օրենք գոյություն չունի իմ սեփական օրենքներից զատ և ես ենթարկվում եմ միայն իմ աստծուն: Ես երբեք իմ բարեկամներին դժբախտության մեջ չեմ լքում: ՇԱՏ ԼԱՎ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻՆ: «Երբե՛ք չբարկանաք,-խորհուրդ եմ տալիս ես:-Երբե՛ք չսպառնաք, ստիպեք մարդուն, որ ինքը եզրակացության գա:»

Այդ արվեստի հիմնական սկզբունքն այն է, որ չնկատեք ո՛չ սպառնալիքը, ո՛չ էլ վիրավորանքը, կարողանաք ձախ այտը դեմ տալ, երբ աջ այտիդ խփեն: Ես երբեք թույլ չեմ տալիս, որ ուրիշներն իմանան իմ մտքերը: Ես երբեք չեմ զայրանում, միշտ դիմում եմ տրամաբանությանը, և այն լինում է անհերքելի:
Ես կարողանում եմ կանխատեսել իրադարձությունները, անմիջապես ըմբռնում եմ շուրջս կատարվածը և կանխագուշակում, թե դա ինչի կհասցնի: Ես մարդկանց փրկում եմ փորձանքից !!!
Այս նյութը դիտել են - 3917 անգամ