Հերթը հասավ եղանակի տեսության կեղծելուն էլ...
2016-03-19 12:59:00

Հայաստանում ինչ ասես, որ չեն կեղծում: Օրինակ, կարելի է օղի ու կոնյակ կեղծել, կարելի է ընտրությունների արդյունքներ կեղծել, կարելի է կեղծել բրենդային ֆիրմաների արտադրանքը, հասարակական կարծիքի հարցման տոկոսներ, բուհի դիպլոմ ու գիտական աստիճան կեղծել: Մի խոսքով՝ գրեթե ամեն ինչ: Այս բոլոր կեղծումները, հանցավոր լինելով հանդերձ, որոշակի նպատակ են հետապնդում: Մեկին հավելյալ շահույթ է պետք, մյուսին՝ իշխանություն, երրորդին՝ ճանաչում:

 Բայց կեղծման մոլուցքը երբեմն կարող է հասնել այնպիսի չափերի, որ կատարվածը դառնա անհեթեթ ու աբսուրդ, սակայն ոչ նրանց համար, ովքեր դա անում են, քանի որ հիվանդ մարդուն դժվար է դատապարտել իր հիվանդ լինելու համար: Իսկ հիմա դատեք ինքներդ:


Գագիկ Սուրենյանը՝ այն տղան, որ եղանակի տեսություն է հաղորդում ու ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալն է, այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որոշ կայքեր այս պահին իմ նկարով լուրեր են տարածում, որ այս գիշեր սպասվում է վերջին 44 տարիների ամենացուրտ գիշերը: Նշված ինֆորմացիան բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և կապ չունի ինձ հետ, այսօր գիշեր Արարատյան դաշտում ջերմաստիճանը չի իջնելու +5 աստիճանից»:


Հայաստանում սա դեռ չէին արել, հիմա արեցին: Արդեն կեղծում են նաև եղանակը: Ու եթե որևէ մեկն այս գիշեր ընկնի մեծ ձնաբքի տակ կամ սառցակալի փողոցում, ուրեմն իմացեք, որ այդ դժբախտը տուրք է տվել կեղծիքներին:

shame.am 

Այս նյութը դիտել են - 1952 անգամ