Թխվածք Զատիկի համար2016-03-19 23:59:00

Բաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Սկզբում հարկավոր է կոկոսի գնդիկները պատրաստել։ Կաթնաշոռը, շաքարավազը, վանիլինը, սպիտակաձավարը, ձվի դեղնուցը լցնում ենք բաժակի մեջ և խառնում ենք։

- Կաթնաշոռով զանգվածը 4 մասի ենք բաժանում։ Յուրաքանչյուր մասի մեջ 20-ական գրամ գունավոր կոկոսի քերուկ ենք ավելացնում ( գունավոր կոկոսի քերուկը չգտնելու դեպքում, կարելի է պարզապես տվյալ խմորին համապատասխան գունանյութեր ավելացնել)։

- Յուրաքանչյուր գույնով 4-ական գնդիկ ենք ձևավորում և 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։

- Պատրաստում ենք խմորը։ Փափուկ կարագն ու շաքարավազը հարիչով հարում ենք։ 3 ձուն և 1 սպիտակուցը հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք թթվասերը, փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը։

- Խմորը 2 մասի ենք բաժանում` 1/3 և 2/3։

- 1/3 մասի մեջ ենք ավելացնում կակաոյի փոշին (պարտադիր մաղում ենք)։

- Շերտը 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20x20 չափի ձևամանի մեջ 25-30 րոպե թխում ենք։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք սառչի, այնուհետև 2 մասի ենք բաժանում։

- Այնուհետև նույն ձևամանի մեջ ենք լցնում սպիտակ խմորը։ Սառցարանից կոկոսի գնդիկները հանում ենք և շարում խմորի վրա։ 35-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք։ Պատրաստ լինելուց հետո թխվածքը սառեցնում ենք։

- Պատրաստում ենք կրեմը։ Թթվասերը շաքարի փոշու հետ հարում ենք և մեր կրեմը արդեն պատրաստ է։

- Սկսում ենք տորթը հավաքել։ Դնում ենք շոկոլադային շերտը, վրան կրեմ ենք քսում։

- Այնուհետև դնում ենք սպիտակ շերտը, պատում ենք թթվասերային կրեմով։ Վերջում դնում ենք մյուս շոկոլադե շերտը, նույնպես կրեմ ենք քսում վրան։ Թխվածքի անհարթ եզրերը կտրում ենք և հավասարեցնում։

- Վրան հրուշակեղենային քերուկով ձևավորում ենք։ 2 ժամով տեղափոխում ենք սառնարանը, այնուհետև հանում ենք, կտրում և մատուցում։ Բարի ախորժակ։


Թխվածք Զատիկի համար , որը շատ համեղ է, գունեղ և շատ գեղեցիկ։ Այս թխվածքը, ի դեպ, կարող եք ոչ միայն Զատկական տոնին պատրաստել, այլև սովորական օրերին` զարմացնելով Ձեր մտերիմներին 
Այս նյութը դիտել են - 77251 անգամ