Լավ, էս ինչքան չարացան մարդիկ, որ ընտանի կենդանի էլ չեն սիրում.... 2016-03-20 16:32:00
Արդեն մի քանի ամիս է փողոցի շներին,որոնց մեծ մասը նորմալ տան շներ են, տանում են վիրահատում և թողնում,որ դրսում սատկեն, անհաջող վիրահատույթուններից:
Թաց վերքերով և անխիղճ ձևով ներքին օրգանները հանած, ման են գալիս խեղճացած շները, իսկ կազմակերպությունը ,որը վարձատրվում է և գումարները յուրացնում,իրենց բարեհոգի կենդանասեր կազմակերպություն է համարում:
Լավ մեռել է ձեր խիղճը, մարդ չե՞ք:
Անմեղ կենդանիներին էլ են հալածում: Շներին, մի քանի ընտանիքներ վերցրել են, բավականին լավ շներ են,խելացի,բարի և հավատարիմ, մի կերպ պահպանում են սպանդից:
Կատուներին էլ են սատկացնում, շուտով քաղաքը առնետներով կլցվի: Ես բակ ունեմ մի քանի կատու,որոնց կերակրում էի,հաճախ մեծ առնետներ էին բռնում և բակը,նկուղը մաքրվել էր կրծողներից, հիմա չկան:
Լավ , էս ինչքան չարացան մարդիկ, որ ընտանի կենդանի էլ չեն սիրում....
Չգիտեմ,ինչ ասեմ,համատարած չարություն է:
Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Արեգ Հովանը
Այս նյութը դիտել են - 1887 անգամ