Րաֆֆի Համբարյանը կգլխավորի ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը...
2016-03-20 21:50:00

 ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կառավարման խորհրդի անդամ Րաֆֆի Համբարյանը կփոխարինի Քեն Խաչիկյանին հանձնախմբի նախագահի պաշտոնում: Ինչպես տեղեկացրին հանձնախմբի մամուլի ծառայությունից, Խաչիկյանը կշարունակի իր գործունեությունը հանձնախմբում համայնքային մի շարք կարևորություն ունեցող ոլորտներում:

«Ողջունում եմ ամերիկահայ համայնքին ծառայելու և հայ ազգի հզորության համար կամուրջներ կառուցելու այս նոր հնարավորությունը: Երբ միասին աշխատում, միասին երազում ենք, միավորվում մի նպատակի շուրջ, չկա որևէ բան, որին հանձնախումբը չկարողանա հասնել: Անհամբերությամբ սպասում եմ համայնքում մեր աշախատանքին` հանուն Հայկական հարցի առաջմղման»,- ասել է Համբարյանը:

Քեն Խաչիկյանը ևս ողջունել է Րաֆֆի Համբարյանի թեկնածությունը: «Ինձ համար մեծ պատիվ էր 15 տարիների ընթացքում հանձնախմբի կառավարման խորհրդի և անձնակազմի հետ աշխատելը, այդ թվում և Րաֆֆիի հետ»,- նշել է Խաչիկյանը:

Րաֆֆի Համբարյանը Նյու Ջերսիի համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրոս է: Նա աշխատել է մի շարք կոնգրեսականների համար որպես խորհրդական և օգնական: Համբարյանն ամուսնացած է, ունի չորս զավակ:

Այս նյութը դիտել են - 1967 անգամ