Հյուսիսային պողոտայում, այսօր տեղի կունենա բարեգործական համերգ՝ «Երևանը Գյումրիի կողքին» խորագրով, որի ողջ հասույթը կուղղվի Գյումրու անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրին, տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից: Համերգին կմասնակցեն հայ հայտնի երգիչ- երգչուհիները:
Իրինա Հարությունյանը, Քրիստինե Պեպելյանը, Արսեն Սաֆարյանը, Սոնա Շահգելդյանը, Սոֆի Մխեյանը և այլ հայտնի ու սիրված երգիչ- երգչուհիներ միացել են նախաձեռնությանը, այդ կերպ իրենց աջակցությունը ցուցաբերելով գյումրեցի անօթևաններին:
Նշենք, որ միանալով գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնությանը՝ Գյումրիում անմարդկային ծայրահեղ պայմաններում ապրող մարդկանց համար 13 բնակարան գնելու անչափ բարդ, բայց իրագործելի նախագծին, մի խումբ քաղաքացիներ կազմակերպել էին դրամահավաք:
Մարտի 21-ին ժամը 13.00-ից սկսած Հյուսիսային պողոտայում նախատեսված էր դրամահավաք իրականացնել, իսկ հիմնական միջոցառումը կմեկնարկի, ժամը 17.00 -ից ու շարունակվեր մինչև 22.00-ն: