Ամերիկահայ ձեռներեց Նուբար Աֆեյանի մշակած նոր մոտեցումները օգնել են ստեղծել 38 բարգավաճող ընկերություններ, գրում է Forbes–ը
2016-03-21 01:19:00

Ամերիկահայ ձեռներեց Նուբար Աֆեյանի մշակած նոր մոտեցումները օգնել են ստեղծել 38 բարգավաճող ընկերություններ, գրում է Forbes–ը եւ շարունակում. «Մեկ հաջողված ընկերությունն արդեն իսկ լավ է:

Այդ դեպքում ինչ կարելի է ասել մի մարդու մասին, որը 38 նման ընկերություն է հիմնել»

Նուբար Աֆեյանը ծնվել է Լիբանանում հայկական ընտանիքում: Երբ 13 տարեկան էր, նրա ընտանիքը Կանադա է մեկնել: Այնտեղ նա սովորել է դպրոցում, հետո էլ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում:

24 տարեկանում ավարտելով համալսարանը, Աֆեյանը որոշել է իր առաջին ընկերությունը բացել: «Ես միամտաբար կարծում էի, թե կկարողանամ անել դա՝ չունենալով մեծ փորձ»,հիշում է նա:

Բայց նա իսկապես կարողացավ: 10 տարի Աֆեյանը ղեկավարում էր PerSeptive Biosystems–ը, կենսաբանական գործիքներ արտադրող երկրորդ խոշորագույն ընկերությունը, որը 1998 թ. ձեռք բերեց Perkin Elmer/Applera Corporation–ը: Այդ տարիներին Աֆեյանը հասցրել էր եւս 5 ընկերություն հիմնել:

Ինչպես նշվում է Ամերիկյան քաղաքականության ազգային հիմնադրամի (NFAP) վերջին հետազոտությունում՝ շատ ներգաղթյալներ ուժեղ ձեռներեցային հմտություններ ունեն: Նրանք են հիմնել ամերիկյան սթարթափերից կեսից ավելին ( 87-ից 44-ը )՝ 1 մլրդ կամ ավելի կապիտալի շրջանառությամբ ու գլխավոր պաշտոններն են զբաղեցնում այդ ընկերությունների 70 տոկոսի կառավարման կամ զարգացման աշխատակազմում, նշվում է հետազոտության մեջ: Այդ 62 ընկերություններից յուրաքանչյուրում միջինը 700 մարդ է աշխատում:

1999 թ. Նուբարը, վերլուծելով իր սթարթափերի փորձը, մշակեց դրանց ստեղծման մեթոդ: Նա հիմնեց Flagship Ventures ընկերությունը, որը նոր ընկերություններ է ստեղծում իր բաժանմունքի միջոցով, նաեւ ներդրումներ անում կողմնակի սթարթափերի մեջ:

VentureLabs-ը, որտեղ Աֆեյանը զբաղեցնում է գլխավոր կառավարող գործընկերոջ ու գործադիր տնօրենի պաշտոնը, հազվագյուտ մոտեցում է կիրառում: Այն հետազոտություններ է անում ո ւ նոր ընկերություններ ստեղծում իր սեփական հաշվարկների հիման վրա: Flagship Ventures-ը եւ VentureLabs-ը ստեղծել են տասնյակ սթարթափեր, հիմնականում բնական գիտությունների ու կայուն զարգացման ոլորտներում: Հիմա Աֆեյանի անունով ավելի քան 100 պատենտ կա:

Moderna Therapeutics-ը որի համահիմնադիրն ու խորհրդի նախագահը Նուբարն է, կարող է համարվել Flagship Ventures-ի ամենահաջող սթարթափը: Այդ ընկերությունը, որը հիմնվել է 2009 թ. արդեն գնահատվում է 3 մլրդ դոլար: Այնտեղ ավելի քան 300 մարդ է աշխատում:

Այս նյութը դիտել են - 1381 անգամ