ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԱԾ 2 ԵՐԵԽԱՆԵՐԻ 26 -ԱՄՅԱ ՀՈՐ ԴԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔԸ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԴԻՄՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Երևան քաղաքի բնակչուհի Ռիտա Հարությունյանը երեկվանից հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, երբ գիշերը Ռուսաստանի Դաշնությունից լուր հայտնեցին, որ որդին, 26-ամյա Մակեդոն Հարությունյանը մահացել է:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տիկին Ռիտան հազիվ զսպելով հուզմունքը` խնդրում էր ՀՀ կառավարությունից, նաև գործարարներից, որպեսզի օգնեն` տղայի դին Ռուսաստանից տեղափոխվի Հայաստան:
Այս տարվա փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը Մակեդոնը, ով ընտանիքի գոյությունը պահպանելու համար արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն, աշխատանքային օրվա ավարտին տաքսիով ուղևորվել է տուն:
Տունդարձի ճանապարահին ավտոմեքենան վթարի է ենթարկվել և Մակեդոնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մոսկայի հիվանդանոցներից մեկը` ծայրահեղ ծանր վիճակում: Մի քանի օր 26-ամյա երիտասարդը, ով 2 երեխաների հայր էր` ընկել է կոմայի մեջ ու մահացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հարությունյանների ընտանիքը գտնվում է սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում:
Մինչև 2014 թ.-ը ընտանիքի կարիքները հոգում էր Մակեդոնի հայրը` Հրաչիկ Հարությունյանը, ով 2014թ.-ին մահացել է շաքարային դիաբետից: Ընտանիքի միակ եկամուտի աղբյուրը եղել է արտագնա աշխատանքից ստացված եկամուտները, որոնք իրենց հալալ քրտինքով վաստակում էին Մակեդոնն ու իր եղբայրը` Կարենը:
Մակեդոնը 2 տարի շարունակ մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ վերջին անգամ 5 ամիս առաջ էր մեկնել: «Խնդրում եմ, որպեսզի օգնեն` տղայիս դին տեղափոխեն Հայաստան:
Մայր եմ, գոնե շաբաթը մեկ անգամ կարողանամ այցելել գերեզման, թե չէ Ռուսաստանում որտեղ կթաղեն, ինչ պայմաններում` չգիտենք: Որպես մայր, որպես ծնող խնդրում եմ, օգնության ձեռք մեկնեն:
Ով զավակ ունի` կհասկանա իմ վիշտը»:
SHAMSHYAN.com-ը նույնպես միանում է որդեկորուստ մոր խնդրանքին ու վստահ է, որ տիկին Ռիտայի խնդրանքը անպատասխան չի մնա:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Այս նյութը դիտել են - 1360 անգամ