Առաջին անգամ այս թրջոցներն օգտագործվել են Արևելքում: Քնելուց առաջ ոտնաթաթերին դրվում է թրջոցը, իսկ առավոտյան այն արդեն սևացած է լինում. դրանք մեր օրգանիզմից հեռացված տոքսիններն են: Նման թրջոցները նպաստում են մի շարք երևույթների նվազմանը՝ հոգնածություն, գլխացավ, հոդացավ:
Թրջոցները կարելի է պատրաստել ինքնուրույն կամ գնել դեղատներից:
Պատրաստման եղանակը.
Մանրացնել սխտորը և սոխը հավասար քանակությամբ ու լցնել նույն քանակությամբ եռման ջրի մեջ: Եռացնել 10 րոպե, այնուհետև 20 րոպե սառեցնել: Լցնել թանզիֆի վրա, մզել ավելորդ հեղուկը և թրջոցը դնել ոտնաթաթի կենտրոնական մասում, ֆիքսել կպչուն ժապավենով և գուլպաներ հագնել: