9/11 ընտրատեղամասում կրկին հաղթել է «Ոչ»-ը: «Ոչ» են քվեարկել քաղաքացիներից 385-ը, «այո»՝ 242-ը: Անվավեր է ճանաչվել 44 թերթիկ: Նշենք՝ այսօր այս տեղամասում են քվեարկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք՝ որ այսօր` դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների համապետական հանրաքվեն է: Որոշվում է երկրի կառավարման համակարգի փոփոխության` խորհրդարանական կառավարման համակարգի անցում կատարել-չկատարելու հարցը:
Այս նյութը դիտել են - 1944 անգամ