Օբաման բանակցել է Կաստրոյի հետ
2016-03-22 09:13:00

Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն ներկա չէր այն պահին, երբ Օբամայի ինքնաթիռը վայրէջք կատարեց Խոսե Մարտիի օդանավակայանում: Օբամային դիմավորող պատվիրակությունը գլխավորում էր Կուբայի արտաքին գործերի նախարար Բռունո Ռոդրիգեզը։ Օբաման ԱՄՆ-ի առաջին գործող նախագահն է, որը վերջին 90 տարիների ընթացքում այց է կատարում Կուբա:

Կուբայի մայրաքաղաք Հավանա ժամանումից անմիջապես հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հյուրանոցներից մեկում հանդիպում ունեցավ Կուբայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների ու նրանց ընտանիքի անդամների հետ։

«Առաջին անգամը լինելով՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վայրէջք կատարեց Կուբայում։ Լինելով առաջինը՝ այն պատմական այց է և կուբացիների հետ շփվելու, նոր համաձայնագրեր և առևտրային գործարքներ կնքելու պատմական հնարավորություն», - ասել է Օբաման։

Նախագահը նաև զբոսայց կատարեց հին Հավանայում, որից հետո քաղաքի մայր տաճարում հանդիպում ունեցավ կարդինալ Հայմե Լուկաս Օրթեգայի հետ։

«Ես շատ ոգևորված եմ։ Ինձ համար մեծ պատիվ է տեսնել նախագահ Օբամային ինձ այսքան մոտ: Ես սա ասում եմ ամենայն անկեղծությամբ, ես այն իմ սրտում եմ զգում», - ասել է Հավանայի բնակիչ:

ԱՄՆ-ի նախագահը երկուշաբթի օրը հանդիպել է Կուբայի ղեկավարին՝ Ռաուլ Կաստրոյին։ Չնայած կառավարությունից հնչող ընդդիմությանը, Օբաման նաեւ հանդիպումներ է անցկացնում նաև Կուբայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպան գործիչների հետ։

Նախքան Օբամայի ժամանումը, Կուբայի անվտանգության ծառայության աշխատակիցները Հավանայի Գանդիի անվան այգում տասնյակ ընդդիմադիրների են ձերբակալել։ Ձերբակալվածների թվում է Կուբայի բոլոր անկյուններից հավաքված 200 կանանցից բաղկացած խմբի՝ «Ճերմակ հագած կանայք» շարժման առաջնորդը։ Այս խումբը բացահայտ կերպով ընդդիմանում է Կաստրոյի կառավարությանը՝ հորդորելով դադարեցնել կամայական ձերբակալությունները։

Եռօրյա այցի ընթացքում նախագահ Օբաման Հավանայում հանդես է գալու հեռուստատեսային ելույթով։: Օբաման նաև այցելելու է Կուբայի բեյսբոլի ազգային հավաքականի և ԱՄՆ-ի գլխավոր մրցախմբի թիմերից «Թամփա բեյ ռեյզի» միջև խաղին:

Օբամայի պատվիրակության կազմում են ԱՄՆ-ի երկու քաղաքական կուսակցությունները ներկայացնող օրենսդիրներ, գործարարներ, և ծագումով կուբացի հայտնի ամերիկացիներ:

Այս նյութը դիտել են - 1650 անգամ