Հայերն ունեն ծիսական ուտեստների մեծ շարան, և պահքի ժամանակաշրջանում կենդանական սնունդ չեն օգտագործում, սակայն Հայաստանի բնությունը թույլ է տալիս, կենդանական ծագման ուտեստներից անցնել բուսական ծագման ուտեստների:
«Զատկի տոնին սեղաններին դրվում է ձկնեղենից պատրաստված ուտեստներ, վայրի ուտելի բույսեր, քաշովիներ, ներկած ձու, գինի և իհարկե չամիչով փլավ, որը յուրահատուկ խորհուրդ ունի` չամիչով փլավը քրիստոնեական խորհուրդ ունի և պարտադիր է Զատկի սեղանին: «Սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի արյամբ մաքրվել են, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին, ովքեր իրենց մարտիրոսությամբ և նվիրումով քաղցրացնում են եկեղեցին»
-Պատրաստեք զատկի փլավ՝ բրնձով, չամիչով, չրեղենով հետևյալ բաղադրատոմսով
Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին: Զատկի սեղանի զարդը, ներկված հավկիթից հետո, անտարակույս, տոնական փլավն է:
Բաղադրատոմս.
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, Զատկի փլավը պատրաստելու համար.
բրինձ 4 թեյի բաժակ
չամիչ 400 գրամ
ծիրանի չիր 100 գրամ
սալորի չիր 100 գրամ
յուղ 5 ճաշի գդալ
աղ
Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել այնքան որ տռզի, ավելացնել չիրը և շարունակել բովել: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ լցնել բրնձի մի մասը, ավելացնել չրեղենը: Կրկին լցնել բրնձի մնացած մասը, դնել յուղը, չրեղենի ու չամիչի մնացած մասը ևս ավելացնել: Եփել այնքան մինչև բրինձը եփվի, և գունազարդ փլավը պատրաստ է: Կարելի է նաև շեղվել բաղադրատոմսից ավելացնելով նուշ, ընկույզ. պնդուկ և անգամ հնդկական ընկույզ:
Ձուկ` ձկնեղեն.
Բաղադրատոմս, Իշխան թարխունով:
Բաղադրիչներ.
-իշխան – 2-3 հատ,
-հատիկ պղպեղ – 2 հատիկ,
-հատիկ հոտավետ պղպեղ
-աղ, սև աղացած պղպեղ,
-թարմ թարխուն – 1 փունջ,
-կարագ ըստ ճաշակի
Ձուկը մաքրել, աղ անել: Բաժանել մասերի կամ եփել ամբողջական: Տեղադրել կաթսայի մեջ, լցնել այնքան ջուր, որ ծածկի ձուկը, կարելի է նաև ջուր ջլցնել: Ջրի մեջ գցել հատիկ պղպեղը, հոտավետ պղպեղը և մեկ հատ դափնետերև: Թարխունը լվանալ, ամեն ձկան մեջ տեղադրել երկու-երեք ճյուղ, կարագի կեսը երկար շերտերով տեղադրել ձկան մեջ: Կարելի է նաև ձկան սուր հոտը կոտրելու համար վերջում ավելացնել կես գլուխ սոխ:
Մնացած կարագը գցել ջրի մեջ: Մարմանդ կրակով եփել այնքան, որ ջուրը գրեթե ցամաքի, ձկան աչքերը բնիկներից դուրս գան: Զարդարել կիտրոնի շերտերով և թարմ կանաչեղենով:
Տապակած կանաչեղենի և տոնական խմորեղենի` այն է գաթա, կուլիչ, կաթնահունց. բաղադրատոմսերը հաջորդիվ:
Ինչ վերաբերում է ներկած հավկիթներին ապա պատրաստման, ներկման և ձևավորման տարբերակներին կարող եք ծանոթանալ այստեղ`
Այս նյութը դիտել են - 2454 անգամ