Հասկանում ենք, որ պուպուշ հարաբերությունների մեջ եք նախագահականի հետ...
2016-03-22 01:38:00

Հովհաննես Եսայանի թույլտվությամբ, տեղադրում ենք ֆեյսբուքյան իր էջի գրառումը...

Խոսքս ուղղում եմ այն լրատվական կայքերին, որոնք իրենց հիմնական տրաֆիկը որսում են ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներն իրենց կայքում տեղադրելու հաշվին BlogNews.am , mediamall.am , FBH.am և այլն:

Թերահավատություն կամ քամահրանք չունեմ ձեր աշխատաոճի նկատմամբ, եթե բլոգսֆերայով եք փորձում լրատվություն ապահովել ու բիզնես անել, քավ լիցի, շարունակեք բարձր պահել ձեր դրոշը:

Եթե ձեր կայքերը համարվում են լրատվական, ապա պարտավոր եք ներկայացնել երկկողմանի փաստարկներ ու վերլուծություններ: Իսկ հետևելով ձեր կայքերի գրառումներին, այնպիսի տպավորություն է, կարծես ընկել եմ «Առաջին լրատվականի» Հայաստանը:

Հասկանում ենք, որ պուպուշ հարաբերությունների մեջ եք նախագահականի հետ, որ իրենք են ձեզ աճեցրել, որ ՊՆ-ի հետ խաչուփաչ եք ապրում, որ ՀՀԿ-ական ֆեյքերի գրառումները չեք կարող չդնել, որ ձեր «Մերսեդեսները» էդ ամեն ինչի հաշվին եք առել, բայց ներկայացրեք օբյեկտիվ լրատվություն, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ ձեր հիմնական նպատակը ազգին դեգրադացնելու հաշվին մանր ու միջին բիզնես անելն է:

Հ.Գ. Ես ձեր տերերի մերը...
 
Այս նյութը դիտել են - 1701 անգամ