«Այո»` 825 հազար 851, «ոչ»` 421 հազար 600
2015-12-07 10:44:00

Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի արտահերթ նիստում ամփոփվեցին 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները: ՀԸՀ անդամները ստորագրեցին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը:

Ըստ արձանագրություն՝

Հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 547 հազար 918:

Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 67:

Ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 16 հազար 798:

Հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 281:

Ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 176:

Ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 1542:

Ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 0:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 265:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝ 2 միլին 567 հազար 047:

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 միլիոն 303 հազար 466, այդ թվում՝ նույնականացման քարտերով քվեարկության մասնակիցների թիվը՝ 189 հազար 230:

Տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 2 միլիոն 640 հազար:

Տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 330 հազար 954:

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 53 հազար 332:

«Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 825 հազար 851:

«Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 421 հազար 600:

Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 300 հազար 635:

Անճշտություների գումարային չափը՝ 824:

Այս նյութը դիտել են - 1634 անգամ