Աղվան Վարդանյանն, անշուշտ, դաշնակների ամենախայտառակ կերպարն է մեր օրերում: Այսօր նա հարցազրույց է տվել, խոսել է ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին, հարցին, թե ինչու դրական փոփոխություններ դեռ չկան, պատասխանել է, թե «ոչ բոլոր պատասխանատվությունները պետք է ստանձնեին միայն դաշնակցականները»: Խոսել է նաև գալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ մասնակցության մասին: Խոսել է շատ այլ բաներից, որոք մեզ հետաքրքիր չեն` մտքի բացակայության պատճառով: Մեզ հետաքրքիր է պրն Լիդերի (Հովհաննես Վարդանյան) Արաբկիրի թաղապետ նշանակվելու վերաբերյալ նրա կարծիքը:
Հարցին, թե նորանշանակ թաղապետը հայտնի է Լիդեր մականվամբ, պրն Վարդանյանն պատասխանել է. «Եթե մարդը շրջապատում հայտնի է լիդեր անունով, նշանակում է ինչ-որ հավաքական հատկանիշների կրողն է: Ես ճանաչում եմ նրան, նա իսկապես շատ պատասխանատու և լուրջ անձնավորություն է»:
Իրոք այս անգամ էլ դաշնակը չսխալվեց: Նա ճիշտ է ասում. եթե մեկին մի անուն է կպնում, ապա դա նրա արժանիքն է: Սակայն ինչպե՞ս կբացատրեր դաշնակ Վարդանյանն իր անձնական մականունը: Այդ ինչե՞ր է նա արել կյանքում, որ վաստակել է «Մուկիկ» անունը: Ի՞նչ «հավաքական հատկանիշների կրողն է» նա, որ շրջապատում ոչ ոք չկարողացավ նրան օժտել գոնե մեկ այլ խելքը գլխին կենդանու անվամբ:
Այս հարցը կուզենայինք հղել ՀՅԴ բյուրոյին կամ ԳՄ-ին: Միգուցե նրանք օգնեն մեզ պարզաբանել: