Այսօր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչության հետևանքով զոհված 27 մարդկանց հիշատակին Փարիզի իշխանությունները Էյֆելյան աշտարակը լուսավորել են բելգիական դրոշի գույներով:
«Որպես Բրյուսելի բնակիչների հետ համերաշխության նշան` այս գիշեր Փարիզում Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Բելգիայի դրոշի գույներով»,- Twetter-ի իր էջում ավելի վաղ գրել էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Հիշեցնենք, որ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: