Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Բելգիան փակել է Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունները։
Բրյուսելում իրականացված ահաբեկչություններից հետո փակվել են Անկարայում Բելգիայի դեսպանատունը և Ստամբուլում Բելգիայի գլխավոր հյուպատոսությունը։ Այս մասին հայտնել են լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրները։
Չեղյալ են հայտարարվել այսօր և վաղը ծրագրված վիզային ընթացակարգերը։
Այս նյութը դիտել են - 1320 անգամ