Արփինե Հովհաննիսյանին վերապահված էր երկրորդ ջութակի դերը...2016-03-22 21:46:00
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներին խոր տարակույս է պատճառել այն, որ Ընտրական օրենսգիրքը ԱԺ-ին ներկայացնում է ոչ թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որովհետև Սերժ Սարգսյանի հրամանագրով օրենսգրքի պատասխանատուն արդարադատության նախարարությունն է, այլ` Դավիթ Հարությունյանը:
ԱԺ քննարկումների և լսումների ժամանակ Հարությունյանի կողքը նստած, երկաթյա ձայնով դիտարկումներ անող գեղեցկուհուն վերապահված է երկրորդ ջութակի դերը:
«Կառավարությունում հասկացել են, որ նման պատասխանատու դերակատարությունը տիկնոջ ուսով չէ, ուստի հիմնական զեկուցող են նշանակել ծանրքաշային, բայցև Արփինե Հովհաննիսյանի հոգեհայր` աշխատակազմի ղեկավար Հարությունյանին, որը հասավ այն բանին, որ մնա արդարադատության պատվավոր ու հավերժ նախարար, Արփինեն էլ գործառնական ֆունկցիաներ իրականացնի»,- կարծում են «տարակուսածները»:
Այս նյութը դիտել են - 2019 անգամ