ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայում մտադիր են հայտարարել երկրի օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռք առնելու մասին, հայտնում է Reuters-ը՝ ԱՄՆ կառավարությունում իր աղբյուրներին հղումով:
Գործակալության տվյալներով՝ նոր միջոցառումների ցանկը ամենայն հավանականությամբ կհրապարակվի մարտի 22-ի երեկոյան:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բրյուսելի ահաբեկչությունից հետո արդեն իսկ խստացվել է հսկողությունը Նյու Յորքում:
Այս նյութը դիտել են - 1685 անգամ