ԱՄՆ-ը և Ֆրանսիան դրոշներն իջեցնում են
2016-03-23 09:25:00

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բրյուսելի ահաբեկչություններից հետո հրամայել է իջեցնել պետական շենքերի դրոշները՝ ի նշան Բելգիայի ժողովրդի հետ համերաշխության։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում։ Դրոշները կիջեցվեն նաև հյուպատոսություններում, անդրծովյան տարածքներում, ինպես նաև ռազմական նշանակության օբյեկտներում և դատարաններում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման և Կաստրոն մեկ րոպե լռությամբ հարգել են Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի հիշատակը։

Ի նշան Բելգիայի ժողովրդի հետ համերաշխության՝ Ֆրանսիայի իշխանությունները նույնպես որոշել են իջեցնել դրոշները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով այցելել է Բելգիայի դեսպանատուն։ Օլանդի խոսքով՝ Ֆրանսիան բելգիացիներին հայտնում է աջակցություն, սեր և բարեկամություն։

Այս նյութը դիտել են - 1386 անգամ