Շատ կարևոր է ճիշտ սկսել առավոտը և այն ցանկալի է սկսել մեկ բաժակ տաք ջրով ու կես կիտրոնի հյութով:
Դա շատ պարզ միջոց է, սակայն այն շատ օգտակար է , քանի որ տաք կիտրոնաջուրը օգտակար է ներքոթվարկյալ բոլոր դեպքերում:
1. Ամրացնում է իմունիտետը
Կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և կալիում, որն էլ և օգնում է օրգանիզմին պայքարել մրսածության հիվանդությունների դեմ, իսկ կալիումը կարգավորում է ուղեղի գործունեությունը, նյարդային համակարգը, ինչպես նաև կարգավորում է արյան զարկերակային ճնշումը:
2. Կարգավորում է թթվա -հիմնային հավասարակշռությունը
Կիտրոնն անհավանական ալկալային սնունդ է, ինքնին այն թթու սնունդ է, սակայն օրգանիզմի ներսում այն վերածվում է ալկալայինի (մեր օրգանիզմի կողմից յուրացված կիտրոնաթթուն չի բարձրացնում օրգանիզմի թթվայնությունը): Իսկ ինչպես գիտենք մարմնի ճիշտ թթվա-հիմնային հավասարակշռությունը ամուր առողջության գրավակնն է:
3. Օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից
Կիտրոնի մեջ եղած պեկտիններն օգնում են ճնշել քաղցի զգացողությունը և արագորեն այրում են ճարպային կուտակումները: Բացի այդ, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ ովքեր իրենց դիետան դարձրել են ավելի ալկալային, շատ արագ են կարողացել ազատվել ավելորդ կիլոգրամներից:
4. Օգնում է մարսողությանը
Տաք ջուրը խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Բացի այդ կիտրոնն ու լայմը հարուստ են վիտամիններով ու հանքանյութերով, որոնք օգնում են նվազեցնել մարսողական համակարգում տոքսինների մակարդակը:
5. Հանդիսանում է բնական փափուկ միզամող
Կիտրոնի հյութը օգնում է օրգանիզմից դուրս բերել մի շարք ավելորդ նյութեր, քանի որ այն նպաստում է օրգանիզմում մեզի արտազատման աճին: Այն նաև օգնում է ազատվել տոքսիններից, դրանով իսկ պահպանելով օրգանիզմի և մասնավորապես միզուղիների առողջությունը:
6. Նպաստում է մաշկի առողջությանը
Վիտամին C-ն օգնում է մեր օրգանիզմին հարթեցնել կնճիռներն ու ազատվել պիգմենտացիայից: Բացի այդ տաք կիտրոնաջուրը մաքրում են արյունը տոքսիներից, որն էլ իր հերթին նպաստում է մաշկի առողջությանը:
7. Պայքարում է օրգանիզմի ջրազրկման դեմ
Առավոտյան 1 բաժակ տաք կիտրոնաջրի օգտագործումն օգնում է ազատել օրգանիզմը ջրազրկումից ու պայքարել մակերիկամների «թուլության» դեմ: Երբ մարդու օրգանիզմը ջրազրկվում է, այն չի կարողանում իր բոլոր ֆունկցիաները ճիշտ կատարել, որն էլ իր հերթին հանգեցնում է տոքսինների, սթրեսի, փորկապության և մի շարք այլ տհաճ երևույթների: Այդ պատճառով ցանկալի է առավոտյան օգտագործել մեկ բաժակ տաք ջուր ու կես կիտրոնի հյութ, որը թույլ կտա նաև կարգավորել ձեր մակերիկամների ճիշտ աշխատանքը:
Այս նյութը դիտել են - 2290 անգամ