26-ամյա ընտրակեղծարարը դատի ընթացքում վարսերով փակել էր դեմքը...
2016-03-23 10:27:00

26-ամյա ընտրակեղծարարը

26-ամյա ընտրակեղծարարը

Երեւանի Կենտրոնում տեղակայված 9/17 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար, 26-ամյա ՀՀԿ-ական Հասմիկ Հովհաննիսյանն օրերս դատապարտվել է 500 հազար դրամ տուգանքի՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։

Ի դեպ, 26-ամյա ընտրակեղծարարը դատի ընթացքում վարսերով փակել էր դեմքը, վճռից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, արգելեց խոսել նաեւ իր փաստաբանին։ Միայն թե, հետաքրքիր է՝ երբ նա հանցագործություն էր անում, մտածո՞ւմ էր արդյոք ամոթի մասին, թե ՀՀԿ-ականները հավաստիացրել էին, որ աղջնակը կարող է հանցանք կատարել ու անպատիժ մնալ։

chi.am

Այս նյութը դիտել են - 1430 անգամ