Սուրիկ Խաչատրյանն արդեն անհանգստացած է իր պաշտոնի համար...
2016-03-23 13:10:00

Մամուլում օրերս լուրեր տարածվեցն, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները լարվել են: Նման տեղեկությունները հատկապես լայն թափ ստացան, երբ Գորիսի ոստիկանապետը սկսեց մեղադրել Սուրիկ Խաչատրյանին իր դեմ դավեր նյութելու մեջ:

Այն որ ոստիկանապետի և Սյունիքի մարզպետի հարաբերությունները այնքան էլ հարթ չէին հասկանալի էր, սակայն դրանք երբևէ չէին տեղափոխվել հրապարակային պայքարի դաշտ:

Չար լեզուներն ասում են, որ Սուրիկ Խաչատրյանն արդեն անհանգստացած է իր պաշտոնի համար, քանի որ այս անգամ ոստիկանապետը ևս լուրջ է տրամադրված:

Սուրիկ Խաչատրյանը իր մերձավորների շրջապատում անգամ ասել է, որ ոստիկանապետը փորձում է հասնել իր պաշտոնանկությանը և դատելով այն հանգամանքից, թե որքան կարևոր կադր է ոստիկանապետը նախագահ Սերժ Սարգսյանի համար՝ կարելի է ասել, որ Վլադիմիր Գասպարյանը կկարողանա պաշտոնանկ անել Սուրիկ Խաչատրյանին:

politik.am

Այս նյութը դիտել են - 1437 անգամ