ՀՖՖ նախագահ ՝Ռուբեն Հայրապետյանը հերթական անգամ ապացուցեց,որ ընդհանրապես չի հասկանում ֆուտբոլից:Հերթական գռեհիկ պահվացք հավաքականի տղաների և հատկապես ֆուտբոլասերի նկատմամբ:
Ինչ է նշանակում իմ օրոք,Արզումանյանը,Մովսիսյանը,Կասպարովը հավաքականում չեն լինելու?
Հայրապետյան Ռուբեն Դուք ուղակի քանդում եք հայակական ֆուտբոլը ,մեր ֆուտբոլիստներին պիտակավորում ,այն ինչ պիտակների կարիք ինքներդ ունեք և ոչ միայն Դուք ...
Ոչ վաղ անցիալում այս երեք ֆուտբոլիստները համարվում եին լավագույնները ,հատկապես Արզումանյանը և Մովսիսյանը:Մի պահ ետ գնացեք և հիշեք ինչ վիճակում էր մեր հավաքականը ,երբ չունեչնք ընդգծված հարձակվող ,հիշենք այդ ,երբ է եղել ,որ մեր ընտրանին մեկ մրցափուլում 23 գնդակ ուղարկի մրցակիցների դարպասը,այդ ,երբ է եղել ,որ մեր հավաքականը 17 միավոր հավաքի,իսկ նման հաջողությունների զգալի բաժինը Մովսիսյանի փայլուն խաղի շնորհիվ էր:
Անկախ Հայաստանի պատմության մեջ մենք չենք ունեցել Յուրայի նման հարձակվող :
Հայրապետյան Ռուբեն գոնե հիշում եք Ձեզ այն ժամանակ ,երբ Մովսիսյանը 88 թոպեին գրավեց Բուլղարների դարպասը?գոնե հիշում եք ինչ հպարտ եիք կանգնած?Չէ ,որ հենց նույն Մովսիսյանի շնորհիվ Դուք նման շատ հպարտության պահեր եք ապրել:
Հիմա Ձեզ արդարացնելու համար մատնանշում եք Սպարտակին :Այո, Յուրան վերջին մեկ ու կես տարում վնասվացքների պատճառով չեր կարողանում իրեն լավագույն կողմերով դրսևորել,բայց դա չի նշանակում ,որ դա հիմք է մարդուն մեղադրել դավաճանության մեջ:
Ձեր կողմից մատնանշված սպարտակը Օլեգ Ռոմանցևից հետո չի ունեցել որակյալ գլխավոր մարզիչ և ֆուտբոլիստին դատել միայ ,որ սպարտակը հրաժարվել է ուրեմն պատահական չէ դա համարում եմ անմտություն:Երբ Յուրան առաջին իսկ խաղում Սպարտակի կազմում դարձավ երեք գնդակի հեղինակ Դուք գոնե հիշում եք ինչպիսի հիացմունքի խոսքեր էր ասում Գեորգի Չերդանցեվը?,կամ գոնե հիշում եք ,երբ Մակեդոնացիներին ջախջախեցինք ինչպես էր խաղում Մովսիսյանը?Հիշում եք արդյոք Յուրի Ռոզոնովի խոսքերը հասցեագրված Յուրային?
Հավատացեք, վստահ եմ ,որ հիշում եք, ուղակի հիմա Ձեզ արդարացնելու համար կեղտ եք շպրտում դեպի ,Յուրան ,Արզումանյանը ,Կասպարովը,բայց հիշեք ,որ նման դեպքերում կեղտը չի հասնում հասցեատերերին ,բայց փոխարենը ինքներդ եք կեղտոտվում:
Ինչևէ ունենք այն ինչ ունենք ,այսօր մեզանից է կախված մեր ֆուտբոլի ապագան :
Հարգելի հայրենակիցներ Կոչ -խնդրանքով դիմում եմ Ձեզ ..եկեք մեկ մարդու նման մարտի 25 ին գնանք մարզադաշտ լինենք մեր անփոխարինելի Ռոմանի կողքին ,հայտնենք մեր երախտագիտությունը, մի քանի թոպե անդադար վանկարկենք շնորհակալ ենք Ռոմա շնորհակալ ենք Ռոմա և բոլորս մեկ մարդու պես լքենք տրիբունաները վանկարկելով Հայրապետյան հեռացիր :
Վստահ եմ մենք կարող ենք կանխել մեր ֆուտբոլի կործանումը ,կամ այսօր կամ երբեք :
Եվ ուրեմն եկեք համախմբվենք և պայքարենք չարիքի դեմ,իսկ չաչիք այսօր մեզ համար ՀՖՖ նախագահ-գործկոմ ,Սուքիասյան եռյակն է:
Գարիկ Գառնիկի Ղուկասյանի ֆեյսբուքյան էջիցԱյս նյութը դիտել են - 1559 անգամ