Արաբական երկրից Արփինե Հովհաննիսյանի համար եկել էին «խնամախոսության»...2016-03-24 00:57:00
Այն, որ վերջին 3-4 տարիների ընթացքում Քուվեյթում ՀՀ դեսպանի դիվանագիտական գործնեության շնորհիվ հայ-քուվեյթական համագործակցությունը տարբեր ոլորտներում իր դրական առաջխաղացումն ունի՝ տեսանելի է:
Երեկվանից իշխանական որոշ լրատվականներում, ինչպես նաև ՀՀ կառավարական մի շարք կայքերում տարածված էր պաշտոնական մամլո հաղորդագրություն այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունել է
Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների եւ իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի գլխավորած պատվիրակությանը:
Մամլո հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա հարաբերությունները՝ ընդգծելով, որ հատկապես արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա, նաև համոզմունք հայտնել, որ գործընկերոջ ՝ Հայաստան կատարած այցից հետո, երկու նախարարությունների համագործակցությունը կմտնի որակապես նոր փուլ:
Մամլո հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այդ հանդիպման ընթացքում միայն ֆորմալ ձևն է պահել, իսկ իրականում այն չէ, ինչ կատարվում է ՀՀ Արդարադատության համակարգում:
Օրինակները բազմաթիվ են (Վարդգես Գասպարիի, Վահան Շիրխանյանի նկատմամբ խոշտանգումներն ու բռնությունները, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտի 1-ին կախված հայտնաբերված կալանավոր Մխիթար Սարգսյանի և այլ քաղբանտարկյալների դեպքերը վերջին ժամանակների ապացույցներն են/:
Հետաքրքիր է, ինչպե՞ս կարող էր Արփինե Հովհաննիսյանը Քուվեյթի Արդարադատության, կրոնական կալվածքների եւ իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի հետ պայմանագիր ստորագրել, երբ հենց այդ համակարգը նա ընդամենը մի քանի ամիս է ղեկավարում և բացառապես ոչինչ չի հասկանում այդ համակարգից:
Հարգելի Ա. Հովհաննիսյան, պայմանագիր ստորագելու, երկու երկրների համագործակցության և որակապես նոր փուլ մտնելուց առաջ չէ՞իք մտածում ՔԿՀ-ներում կատարվող դաժանությունների, դատական համակարգում դատավորների կոռումպացված աշխատաոճի, և, առհասարակ , արդարդատության համակարգում ծառացած առկա բոլոր խնդիրների մասին:
Ի՞նչ համագործակցություն եք ուզում խորացնել, երբ ամեն ինչ արդեն խորտակված է:
Ինչ է, տեղյակ չե՞ք:
Հիշեցնենք, , որ ՀՀ Արդարադատության նախարար նշանակվելուց մի քանի օր առաջ, ի սկզբանե, դուք կեղծիքով սկսեցիք համակարգել նախարարությունը:
Ասե՞մ....
Մինչ դուք ձեր մայրիկի հետ հանգստանում էիք, արդեն ձեր նախարարի «աթոռ»-ը բոլորիս հայտնի ճանապարհով ձեզ էր վերապահված: Այնինչ՝ լրավամիջոցներին ստելով հերքում էիք՝ ձեզ նախարար նշանակելու վերաբերյալ փաստը:
Թույլ տվեք հարցնել, պաշտոնավարման ընթացքում քանի՞ անգամ եք այցելել կալանավայրեր՝ հանդիպելու կալանավորներին, տեսնելու նրանց պայմանները, լսելու նրանց խնդիրները:
Իհարկե,՛ չեք եղել:
Բա մի հատ մտնեիք, հաստատ կտեսնեիք , որ դրամաշորթը, մեկ ձու, կամ էլ տանը սպասող սոված երեխայի համար սուպերմարկետից պեչենի գողացողը իր պատիժը կրում է՝ նստելով հանցավոր աշխարհի հեղինակությունների հետ նույն բանտախցում, որոնց «կանոններին» չենթարկվելու դեպքում նրանք արժանանում են կտտանքների ու խոշտանգումների:
Հիշեցնենք, որ ձեզանից առաջ այդ նախարարությունը համակարգում էին գիտելիքներով և աշխատանքային մեծ կենսափորձ ունեցող նախարարները, բայց, արաբական երկրի պատվիրակությունը այդքան տարիների ընթացքում պայմանագիր ստորագրելու ցանկություն չէր հայտնում, գուցե՛ այն պարզ պատճառով, որ նախորդները արական սեռի ներկայացուցիչներ էին և իրենց PR-ով զբաղվողների չէին պահում:
Ձեր պարագայում ՝ հիշեցնենք, որ ձեր ուշադրության «կիզակետում» հայտնվելու համար, ըստ շրջանառվող լուրերի, արաբական երկրներում ՀՀ դիվանագետները, պատվերով, զբաղվում էին մի քանի պլաստիկ վիրահատություններից հետո ձեր «գեղեցկացած» գեղեցկությունը PR-ելով:
Գուցե, որպես մարդ, հիանալի անձնավորություն եք, բայց որպես ՀՀ Արդարադատության նախարար, դուք ընդամենը դեկոր եք, տվյալ պաշտոնին անիրազեկ:
Ձեր նման նախարարների աշխատանքի պատճառով է, որ Հայաստանում Օրենքը չի գործում:
Այս ամենից հետո, համոզված եմ, որ ոչ մի սփյուռքահայ այլևս չի ցանկանա վերադառնալ Հայրենիք, մինչդեռ, այդքան տարիներ դրսում բնակվելով մեզանից շատերը, ամեն օր , երազում են որոշակի գումար վաստակել և վերադառանալ Հայրենիք, ապրելու մի երկրում, որտեղ կգործի Օրենքը, Օրենք՝ որի առջեւ հավասար կլինեն թե՛ հարուստը և թե՛ չքավորը, ինչպես Միացյալ Նահանգներում է:
Ցավոք, ձեր համակարգած նախարարությունը` հեռու է այդ իրականությունից...
Հուսանք, որ այս ամենի մեջ կարելի է «դրական ու լուսավոր» մի կետ տեսնել՝ այն, որ վերջին շրջանում մամուլում շրջանառվող լուրերը իրականություն կդառնան և արաբական երկրի շեյխի կողմից ուղարկված «խնամախոսների» պատվիրակությունը իրենց հետ արաբական երկիր կտանի վերջինիս՝ ազատելով մեզ Ռոդենի կեցվածք ունեցող Արդարադատության նախարարից:
Նշենք, «խնամախոսներին» «հայրաբար» լավ ընդունեց ՀՀ վարչապես Հովիկ Աբրահամյանը և Մայր Աթոռում իր հայրապետական «օրհնությունը» տվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 14621 անգամ