Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի բնակիչ Կարեն Գալստյանը սպասում էր բանկային խարդախությունների գործով վճռի կայացմանը, երբ նոր գործարք է կնքել Verizon Wireless ընկերության հետ։
Los Angeles Times-ի փոխանցմամբ, նա հայտնել է, թե մեքենաների վարձակալության իր Toro Ride ընկերությունը ընդլայնվում է, 20 մլն դոլար ներդրում ունի եւ հեռախոսներ են հարկավոր վարորդների համար։ Խաբեությամբ նա 30 հազար iPhone-ների երկտարյա պայմանագիր է կնքել՝ յուրաքանչյուր սմարթֆոնի համար վճարելով 99 սենթ` 500 դոլարի փոխարեն։
Սարքերի մեծ մասը փաստացի վաճառվել են արտերկրում։ 11 հազար սմարթֆոններ Գալստյանը վաճառել է Վիետնամում, Իրաքում, Չինաստանում եւ Սաուդյան Արաբիայում, այդկերպ 13 մլն դոլարի վնաս հասցնելով։ Ըստ դատաքննության, նյութերի, Verizon-ը տեղեկացելէ կատարվածի մասին եւ խզել պայմանագիրը։
Այս նյութը դիտել են - 1801 անգամ