Գլենդելի քաղաքային խորհուրդը կողմ է Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման վայրը փոխելուն
2016-03-24 16:50:00

Գլենդելի քաղաքային խորհուրդը արտոնել է բանակցությունները Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման վայրը Գլենդելի Արվեստների և զվարճանքների թաղամաս տեղափոխելու հարցով: Այս մասին հայտնում է Asbarez-ը։

Քաղաքի կառավարիչ Սքոթ Օչոան համոզմունք է հայտնել, որ Գլենդելի այդ հատվածը լավագույն վայրը կարող է լինել թանգարանի համար: Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման նոր վայրի ընտրությանն իր հավանությունն է տվել նաև Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, ում համոզմամբ` թանգարանը մեծ ակտիվություն կհաղորդի քաղաքին:

Գլենդելի Հայ-ամերիկյան թանգարանը կառուցումից հետո կծառայի որպես մշակութային կենտրոն, որը կնպաստի տեղի հասարակության զարգացմանը, կպատմի հայ-ամերիկյան բարեկամության մասին և անհատներին կոչ կանի ընդունել մշակութային բազմազանությունը և դեմ կանգնել անարդարություններին:

Այս նյութը դիտել են - 2026 անգամ