Ձուկը լավաշի մեջ....
2016-03-24 10:06:00

 

 

 

Պատրաստման եղանակը՝

Ձուկը մաքրել, լավ լվանալ, ոսկրահան անել: Աղ, սև ու կարմիր պղպեղներով համեմել: Ձուկը պատել ձեթով և թողնել, որ համեմունքները ներծծվեն: Այնուհետև կարագը կտրատել ու սամիթի ճյուղերի (կարելի է օգտագործել համեմ, թարխուն) հետ տեղադրել ձկան փորի մեջ:Լավաշի մեջ դնել ձուկը, փաթաթել և վրան թթվասեր քսել: Եփել 30-40 րոպե 180 աստիճանի տակ: 

Բաղադրիչները՝

ձուկ- 2 հատ (իշխան կամ սիգ - 1,5-2 կգ)
կարագ - 100 գր
սամիթ - 0,5 կապ
լավաշ - 2 հատ
աղ, սև և կարմիր պղպեղ,թթվասեր:
 
Այս նյութը դիտել են - 134926 անգամ