Ո՞վ է կաթողիկոսի աղջկա մայրը...
2016-03-24 11:53:00


Հայտնաբերվել է կաթողիկոսի դստեր մայրը

Ջհանգիր Լֆիկյան

 Այն, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դուստր ունի, այլևս անհերքելի փաստ է: Մեր և բազմաթիվ այլ լրատվամիջոցներում Խաթուն Կտրիճևնա Գրիգորյանցի մասին հրապարակումները չհերքվեցին կաթողիկոսի կամ որևէ մեկի կողմից: Դա տրամաբանական է, քանզի հերքումը կնշանակեր ընկնել իրավական հորձանուտ՝ դրանից բխող հետևանքներով: Եվ քանի որ կաթողիկոսի և նրա դստեր՝ Խաթուն Կտրիճևնայի կենսաբանական կապը հնարավոր է պարզել ԴՆԹ անալիզի արդյունքներով, իսկ ՀՀ դատական համակարգը կիրառում է կենսաբանական կապը պարզելու այդ մեխանիզմը, կաթողիկոսը խուսափեց լրատվամիջոցների հետ իրավական առճակատումից և լուռ մնաց՝ այդպիսով չհերքելով, ասել է թե` հաստատելով դուստր ունենալու հանգամանքը:

Կաթողիկոսի դուստրն, իր հերթին, նույնպես լռեց և հոր նման խուսափեց իրավական գործընթացներից, չնայած այն հանգամանքին, որ կարող էր արձագանքել հրապարակումներին թեկուզ այն պարզ պատճառով, որ ինքը որևէ մեղք չունի, որ ծնվել է մի մարդուց, ով կուսակրոնություն էր ընդունել և մեղք գործել: Նա, այդքանը հասարակությանը ասելով, կարող էր ոչ միայն բարոյական մեծ համբավ ձեռք բերել, այլև պատմության մեջ մտնել: Խաթունը չարեց ոչ մեկը, ոչ մյուսը, և այդպիսով մատնանշեց, որ խուսափում կամ ամաչում է խոսել այդ մասին: Ավելորդ է ասել, որ նա պատմություն էլ չմտավ:


Կաթողիկոսի դստեր մասին մեր վերջին հրապարակումը 2015թ. դեկտեմբերի 6-ին էր։ Այդ օրը մենք շնորհավորեցինք Խաթունին ծննդյան օրվա առթիվ: Շնորհավորանքներն անկեղծ էին և, բացի զուտ էթիկայի տարրերից, պարունակում էին մեկ միտում ևս՝ մենք սրտանց ցանկանում էինք, որ Խաթունն ի վերջո հասկանա, որ ոչ մի բանում մեղավոր չէ և դուրս գա հոր՝ կաթողիկոսի կողմից ստեղծված ծուղակից: Մենք հասկանում ենք, որ չափազանց դժվար է ապրել հասարակության մեջ՝ չբացահայտելով ծնողներին: Սա էր, մեր կարծիքով, Խաթունի ծնողների կողմից դստերը հրամցված ծուղակը:

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Խաթունը, հասարակությանը ներկայանալու փոխարեն, խուսափեց դրանից և ծուղակն էլ ավելի փակվեց: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք հասարակությանը ներկայացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի երկրորդ՝ հասարակությանն անհայտ կյանքը՝ դրանով իսկ միայն օգուտ բերելով թե՛ նրա հարազատներին, թե՛ բազմահազար հավատացյալներին: Օգուտն իրոք մեծ է և շոշափելի, քանզի մեղքը մնում է մեղք՝ անկախ դրա պատճառից:


Բոլորին պարզ է, որ եթե ծնվում է երեխա, ապա նա պետք է ունենա հայր և մայր: Դա անվիճելի է: Անգամ Քրիստոսը ծնվեց ծնողներից` Հովսեփից և Մարիամից: Այս իմաստով ակնհայտ է, որ կաթողիկոսի դուստր Խաթուն Կտրիճևնան ունի մայր: Այդ կինը, հետևաբար, կուսակրոն Գարեգին Բ-ի սեքսուալ նկրտումների թիրախն է դարձել և մեղքի պատճառը:


Լուիզ Սիմոն Մանուկյանն ամերիկահայ բարերար է, ծնվել է Դեթրոյթում։ Նրա հայրը հայտնի գործարար և հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, որը եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։ Լուիզ Սիմոն Մանուկյանն ամուսնացել է Արման Սիմոնի հետ և ապրել Մանհեթենում։ 1989 թվականին դարձել է ՀԲԸՄ նախագահ իր հոր նախագահությունից հետո։

Դեռ 1962 թվականին նրա ծնողները հիմնադրել են իր անվամբ հիմնադրամը, որը հետագայում վերանվանվեց Մանուկյան Սիմոն հիմնադրամ: 1979 թվականին Լուիզ Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը։ Լուիզ Սիմոնն ունի մեկ աղջիկ՝ Քրիստինեն, և երկու որդի՝ Դավիթը և Մարկը։ 2012 թվականի նոյեմբերի 26-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի հրամանագրով Լուիզ Սիմոն Մանուկյանը պարգևատրվել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։


Սրանք պաշտոնական տվյալներն են: Լուիզ Սիմոնը տարիքով մեծ է կաթողիկոսից, սակայն Հայ Առաքելական եկեղեցու մեր աղբյուրները պնդում են, որ տարիքային զգալի տարբերությունը չի խանգարել, և նրանք երկար ժամանակ միասին են ապրել Գերմանիայում, որտեղ երկուսով ծառայել են հանուն Հայ եկեղեցու: Նույն աղբյուրների պնդմամբ, զույգի միասնության արդյունքում՝ 1981թ. դեկտեմբերի 6-ին ծնված երեխան անվանակոչվեց Գարեգինի մոր՝ Խաթունի անվամբ: Երիտասարդ կուսակրոն Գարեգինը, իր կարծիքով, ճիշտ էր հաշվարկել ՝ Լուիզ Սիմոնի հետ կապի արդյունքում նա մեծ ունեցվածքի տեր դարձավ, ինչի արդյունքում կարողացավ հետագայում դառնալ կաթողիկոս (չար լեզուները ՀՀԿ-ում ասում են, թե 1999թ. Վազգեն Սարգսյանից Գարեգինը գնել է կաթողիկոսի պաշտոնը, սակայն գումարը չի հասցրել վճարել` Հոկտեմբերի 27-ի հետևանքով, ինչը, անշուշտ, երջանկացրեց վեհափառին, մանավանդ որ Արամ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ ստանալ եղբոր հասանելիք 30 միլիոն դոլարը):


Գարեգին Բ - Լուիզ Սիմոն Մանուկյան տանդեմը մինչ այժմ ակտիվ գործունեություն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Տանդեմի հետ են կապվում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, «Նոր Զովք» սուպերմարքեթների ցանցը, մի շարք սեփական քաղաքական գործիչներ, այդ թվում` առողջապահության գործող նախարար Արմեն Մուրադյանը, և այլն: Լուիզ Սիմոնը պատկառելի տարիքում է, օրեցօր զգացվում է նաև Գարեգինի տարիքը:

Նրանք երկուսն էլ ահռելի հարստության տեր են, թեպետ այդպես էլ չբարեհաճեցին վճարել Ռուսաստանի հարկային մարմիններին հասանելիք պարտքը 200 դոլարի չափով, չնայած մեր տագնապալի ահազանգերին, և առ այսօր հայոց հոգևոր առաջնորդի ունեցվածքը կալանքի տակ է Ռուսաստանում: Միգուցե նա ճիշտ է վարվում` չվճարելով ռուսներին, համարելով, որ իրեն վայել չէ դա: Ո՞վ գիտե: Ի վերջո, պետք է ընդունել, որ նա Աստծոն մեզնից մոտ է կանգնած, հետևաբար, ավելի լավ գիտե, թե ինչ անի...


Հետգրություն


Վստահ ենք՝ Խաթունն ընդհանրապես ոչ մի բանում մեղավոր չէ, սակայն ցավում ենք, որ նրա համեստությունը թույլ չի տալիս դիմել արմատական քայլի և մտնել պատմության մեջ` բացահայտելով հորը, ինչին կհետևեր Գարեգին Բ-ի աշխատանքից հեռացումը և Հայ Առաքելական եկեղեցու մաքրման գլոբալ գործընթացը:

shame.am





Այս նյութը դիտել են - 4509 անգամ