Տիգրան Մուկուչյանը թվանկարչությամբ չի զբաղվել
2015-12-08 08:24:00

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը թվանկարչությամբ չի զբաղվել, որովհետեւ հանրաքվեի արդյունքը «եղել է այնպես, որ նա անելիք չի ունեցել»:

«ՉԻ» - Սա, իհարկե, շատ լուրջ խոստովանություն է: Փաստորեն՝ եթե հանրաքվեի արդյունքներում ինչ-որ բան «այնպես» չլիներ, Տիգրան Մուկուչյանն «անելիք» կունենար, բայց քանի որ ամեն ինչ նորմալ է եղել՝ նա գործել է «օրենքի սահմանված կարգով»:

Բայց խնդիրն, իհարկե, Վահրամ Բաղդասարյանի խոստովանությունը չէ: Բանն այն է, որ նրա հայտարարությունը կարող է լրջորեն մտահոգել Տիգրան Մուկուչյանին: Փաստորեն նրան «նամիկատ են անում», որ նա անելիք չի ունեցել, հետեւաբար՝ կարող է զրկվել թվանկարչության համար նախատեսված լուրջ պարգեւատրումից: Ուստի, կարծում ենք, պարոն Մուկուչյանը պետք է անհապաղ հանդես գա հերքումով եւ կոնկրետ փաստերով ապացուցի, որ լավ էլ «զասլուժիտ է արել» պարգեւատրումը:

Հակառակ դեպքում կստացվի, որ իրենց «քցում են»: Համենայնդեպս՝ Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը վկայում է այդ գործընթացի մեկնարկի մասին»:

Այս նյութը դիտել են - 1616 անգամ