Այսօր ահազանգ էր եղել, թե 20.45-ի Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում ռումբ է տեղադրված:
Դրանից անմիջապես հետո իրավապահ մարմինները ժամեր շարունակ հսկողություն էին իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում, արդյունքում` որեւէ բան չի հայտնաբերվել:
Խուզարկվել է նաեւ 20:35-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երեւան ժամանած օդանավը։
Կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել, ինչից հետո օդանավը հետադարձ թռիչք է կատարել:
Ահազանգը կեղծ էր, իսկ հեղինակի ինքնությունը իրավապահները պարզում են: