Վահան Շիրխանյանի կնոջ վրաերթը միտումնավո՞ր է կատարվել. ուշագրավ զարգացումներ «Ժողովուրդ»
2016-03-24 22:15:00


«Այս տարվա փետրվարի 15-ին` առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում վրաերթի էր ենթարկվել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, անցած տարվա դեկտեմբերի 19-ից կալանքի տակ գտնվող Վահան Շիրխանյանի կինը՝ Բուրաստան Շիրխանյանը:

Տուժածը եւ նրա հարազատները մինչ օրս չեն կարողանում պարզել, թե վրաերթն ինչպես է տեղի ունեցել, չնայած տարածքում առկա են, այսպես կոչված, «կարմիր գծերի» սպասարկման համար նախատեսված տեսախցիկներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շիրխանյանների ընտանիքի անդամները գրավոր դիմել են քաղաքապետարան` տեսագրության կրկնօրինակը ստանալու համար, սակայն մերժում են ստացել, իբր թե այն խոտանված է:

Պատկերացնո՞ւմ եք` այդ հատվածում որեւէ մեկի ավտոմեքենան էր կայանված ու առեւանգել են, ումի՞ց պետք է պահանջի կայանելու համար գումար վճարած քաղաքացին:

Ի դեպ, «Փարքինգ սիթի սերվիս»-ի տնօրենները, երբ նոր էին սկսում գործել, խոստանում էին օգնել հանցագործությունների բացահայտմանը»:
Այս նյութը դիտել են - 1458 անգամ