Սերժը մեր հացն է կտրում, Սաշիկը` սուրճը
2016-03-24 23:19:00

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով` Աբովյան փողոցի սկզբնամասում գտնվող «NUMER ONE» նորաբաց սրճարանում սկսել է հաճախ հայտնվել Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը, որը սիրում է այդ սրճարանում երկար նստել:

Ու թեև Սաշիկ Սարգսյանի հանգիստը այդ սրճարանում լավ է անցնում, բայց նա իր տեսքով ու կեցվածքով «փախցնում է» սրճարանի մյուս այցելուներին, այդ կերպ «խփելով» սրճարանատերերի գործին:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` սրճարանի տարածքը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին, սակայն այն վարձակալության է տրված երեք ընկերների, որոնք հույս են ունեցել, որ թանկ գնահատված տարածքում իրենց բիզնեսը կարող են ծաղկեցնել, սակայն Սաշիկ Սարգսյանի հայտնությունը նրանց երազանքները ջուրն է գցել:

Այս առումով, մնում է հիշել հայտնի ֆիլմն ու նրա հայտնի հերոսին` մի քիչ փոխելով գործող անձանց. «Սերժը մեր հացն է կտրում, Սաշիկը` սուրճը»:

Այս նյութը դիտել են - 1319 անգամ