Կարեն Ավագյանը հասցրել է բավականին մեծ ունեցվածք կուտակել (տեսանյութ)
2016-03-25 01:14:00

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը անցած տարվա ընթացքում գնել է 28 մլն 800 հազար դրամ արժողությամբ բնակարան: 

Բացի այս, պատգամավորի փոխառության՝ վարկի գումարը տարվա վերջում կազմել է մոտ 85 մլն դրամ: Իսկ դրամական միջոցները՝ մոտ 13 մլն 250 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ տակավին ոչ այդքան երիտասարդ ՀՀԿ-ական պատգամավորի աշխատավարձը ամսական կազմել է մոտ 690 հազար դրամ:

Նշենք, որ Փուչիկ Կարենի (այդպիսի մականուն նա ձեռք բերեց) մանկապարտեզի տնօրեն կնոջ հայտարարագիրը ներկայացված չէ:

Փոխարենը պատգամավորի մայրը՝ Լիլյա Զաքարյանն է հայտարարագրել. անցած տարվա ընթացքում նա որպես նվիրատվություն ստացել է 2.5 մլն դրամ:

Նշենք, որ պատգամավորը դեռեւս 2012 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 3-ական հողամաս, հողին ամրացված 2 անշարժ գույք, անավարտ կիսակառույց եւ «Gaz 31101» մակնիշի մեքենա:

2012-ին նրա աշխատավարձը կազմել է ավելի քան 5.5 մլն դրամ, իսկ ստացված փոխառությունը՝ 960 հազար դրամ:

Ստացվում է, որ վերջին 4 տարիների ընթացքում Փուչիկ Կարենը հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
 

armlur.am
Այս նյութը դիտել են - 2152 անգամ