ՄՈՒՐԱՑԿԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ...
2016-03-25 02:01:00

Հիշում ենք, թե ինչպես Նոր Տարուց առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց ԱՄՆ՝ իբրև թե հարազատների հետ Ամանորը նշելու, բայց դրամահավաքներ ու հանդիպումներ կազմակերպեց և 50 հազար դոլար հավաքելով վերադարձավ Հայաստան «հեղափոխություն» անելու:

Փողը ծախսվեց, «հեղափոխությունն» էլ մնաց: 


Սակայն մեծն «հեղափոխականը» դրանով չսահմանափակվեց (դա էլ երևի խմելու պես մի բան է, կախվածություն է առաջացնում), և օրերս հացադուլների ու հրապարակային աղոթքների մեծն վարպետը նորից մեկնեց ԱՄՆ:

Ասում են թե Վաշինգտոնում Րաֆֆին արդեն իսկ հանդիպման պայմանավորվածություն ունի:

Ու՞մ հետ, ինչի՞ համար… փող մուրալու՞:

Հայտնի է միայն, որ Րաֆֆին բավականին երկար ժամանակով է մեկնել, հավանաբար շատ փող է պետք:

Սարգիս Բալայանի ֆեյսբուքյան էջից:

Այս նյութը դիտել են - 1621 անգամ