Արմեն Աշոտյանը կրկին ակտիվացել է ֆեյսբուքում: Եվ դա հասկանալի է. հիմա միայն սոցիալական ցանցերն են մնացել նրա համար իբրև դրսևորման դաշտ: Ու ահա թե այսօր ինչ գրառում է կատարել Աշոտյանը. «Դատելով որոշ գործընկերների արձագանքից՝ փաստենք, որ Հանրապետականին չսիրելու համար գիտելիք պետք չէ, բայց քննադատելու համար այն պարտադիր է:
Հ. Գ. Արդեն գիտեմ, թե Հանրապետականի նորաստեղծ քաղաքական դպրոցի առաջին սաների շարքում ընդդիմադիրներից և ընդդիմախոսներից ում ենք ներգրավելու»:
Աշոտյանը կրթված մարդ է, նույնիսկ նախարար է եղել, բայց մինչև հիմա չի հասկացել, որ սերը զգացմունք է ու գիտելիքների հետ գրեթե առնչություն ունենալ չի կարող: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին չսիրելուն, ապա այստեղ էլ իմացությունների պաշարը ոչ մի առնչություն ունենալ չի կարող: Եթե Աշոտյանը գոնե կես օր ապրեր այնքան թշվառ, որքան երկրի բնակչության կեսից ավելին է ապրում, նա էլ անկասկած կսկսեր չսիրել իր հարազատ ՀՀԿ-ին:
Գալով նրա հետգրությանը, չենք կարող չնկատել, որ ևս մի ոլորտում Աշոտյանի մոտ ոչ մի առաջընթաց չի արձանագրվում: Ինչպես որ իր նախարար եղած ժամանակ էր կրթական ոլորտը տարանջատում ըստ քաղաքական ու կուսակցական պատկանելության, այնպես էլ հիմա է շարունակում վարվել: Եվ այդ պատճառով էլ շատ ճիշտ է ընտրված ապագա կրթահամալիրի անունը՝ Հանրապետականի քաղաքական դպրոց: Այդ դպրոցում սկզբնապես կրթվելու անհրաժեշտություն կունենան բացառապես ՀՀԿ-ականները: