Ադրբեջանը «ՅՈՒ ՓԻ ԷՍ» ընկերության միջոցով ՀՀ-ում զբաղվում է բեռնափոխադրումներով ...
2016-03-25 17:19:00

ՀՀ –ի արտաքին քաղաքականության առանցքային հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է: Իրոք, այդ խնդրի լուծման համար պետությունը չի խնայում ոչինչ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգային ճանաչման հիմնական խոչընդոտն ադրբեջանական լոբբին է, որին նաև ակտիվ աջակցում է Թուրքիան: Սակայն, ինչպես պարզվում է, միայն Թուրքիան և Ադրբեջանը չէ, որ խոչընդոտում են այդ գործնթացին, ինչպես պարզվում է: Թշնամին մեր մեջ է, ապրում և գործունեություն է ծավալում մեր հայրենիքում, ծնունդով հայ է, բայց միայն ծնունդով:

Իրականում, վերջինիս համար, մեր զինվորները, հայրենիքը, արցախյան գոյամարտն ուրանալը հանուն փողի, օտարի կոշիկները լպստելը և նրա ազգադավ քաղաքականությունը շարունակելը դարձել է մենթալիտետ: Այսպես` ծանոթացեք Նժդեհի ասած վտանգավոր և թուրքացած հայերի կազմակերպությանը: «ՅՈՒ ՓԻ ԷՍ» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության Հայաստանյան ներկայացչությանը՝ «ԷՔՍՊՐԵՍ-ՀԱՅԿ» ՍՊԸ: Ղեկավար` Բալասան Ադիլխանյան: Ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրումներով և սուրհանդակային ծառայությամբ:

12895269_993503240719846_853515583_nՎերջինիս կայքէջում տեղադրված քարտեզում Լեռնային Ղարաբաղը պատկերված է Ադրբեջանի կազմի մեջ: Երբ մեր լրագրողը զանգահարեց նրանց և փորձեց բացատրություն պահանջել, թե ինչու է իրենց հրապարակած քարտեզում Ղարաբաղը ներառված Ադրբեջանի կազմի մեջ, ստացավ բառացի հետևյալ պատասխանը՝ «Ղարաբաղը միջազգային ճանաչում չունի` որպես անկախ պետություն նրան ոչ մի պետություն չի ճանաչել, այդ պատճառով էլ իրենք չեն աշխատում Ղարաբաղի հետ և այն ներառել են Ադրբեջանի կազմի մեջ: Ինչպես նաև նշեցին, որ իրենք շատ թափով կազմակերպություն են, ակնարկեցին, որ ՀՀ-ում ունեն լուրջ հովանավորներ, մեզ էլ խորհուրդ տվեցին իրենց մասին ավելորդ բաներ չգրել, քանի որ իրենց դեմ խաղ չկա: Սակայն, մենք որոշեցինք գրել, որովհետև մեզ շատ հետաքրքիր է, թե որ բարձրաստիճան պաշտոնյան է հովանավորում այս թուրքացած հայերով լցված կազմակերպությունը, թե այդ ո՞ր բարձրաստիճան պաշտոնյան է, որ Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի անբաժանելի մաս և դեռ գովազդում է այդ բարբաջանքն իր կայքում, թե այդ ո՞ր բարձրաստիճան պաշտոնյան է, որ ուրացել է հայրենիքը հանուն անձնական շահի:

Անհամբեր սպասում ենք թուրքացած «ՅՈՒ ՓԻ ԷՍ» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «ԷՔՍՊՐԵՍ-ՀԱՅԿ» ՍՊԸ-ի ներկայացչության արձագանքին կամ նրա թուրք հովանավորի արձագանքին, որպեսզի հանրությանը ևս մեկ անգամ ապացուցենք, թե որքան արդիական են մեծն Նժդեհի բառերը մեր օրերում՝ «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր»:

analitik.am

Այս նյութը դիտել են - 1413 անգամ