Արամ Սարգսյանը հասկացել է, որ Արա Աբրահամյանի խարխուլ նավակով հեռու գնալ չի կարելի...
2016-03-25 22:41:00

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որ մինչև վերջերս ամուր թելերով կառչած էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից ու նրա ծավալուն ծրագրերից, կտրուկ փոխել է իր հայացքների ուղղությունը:

Հիմա Սարգսյանը պատրաստվում է մտերմություն հաստատել ուրիշների հետ: Իսկ սա կարող է նշանակել հետևյալը. կամ մարդը հասկացել է, որ Աբրահամյանի խարխուլ նավակով հեռու գնալ չի կարելի, կամ Աբրահամյանն է վերջնականապես հրաժարվել իր նախագծերից ու Արամ Սարգսյանն այդ մասին արդեն գիտի:

Ամեն դեպքում այսօր դեմկուսի ղեկավարը հայտարարել է, թե պատրաստ է միավորվել ընդդիմադիր ուժերի հետ: Իր շրջադարձից ոգևորված Սարգսյանն այնքան հեռու է գնացել, որ նույնիսկ ասել է. «Միավորվելըանհրաժեշտ է, քանի որ դա հանրությանը ցույց կտա, որ մեծամասնությունը մենք ենք, ոչ թեՀանրապետականը և այդ մեծամասնության դեմ շատ դժվար է լինելու պայքարել: Կարծում եմ, որ դա ձևերիցմեկն է, որը մեզ անհրաժեշտ է իրականացնել»:

 

Նկատենք, որ Արամ Սարգսյանն արդեն «մենք» դերանունն է օգտագործում: Կարելի է կարծել, թե ընդդիմադիր դաշտը նրան գրկաբաց ընդունել է: Սակայն նման բան քիչ հավանական է: Նորեկը ոչ հեղինակություն ունի, ոչ ռեսուրս, նրա միակցումից ոչինչ չեն շահելու: Այդ պատճառով էլ եթե Սարգսյանը խելամիտ գտնվի, ուղիղ կգնա Արթուր Բաղդասարյանի մոտ: Այնտեղ է, որ ցանկացածին ներս են թողնում:


shame.am

Այս նյութը դիտել են - 1351 անգամ