Փող բերող ծաղիկը...
2016-03-26 03:01:00

Փողաբեր ծաղիկը, կամ կրասուլան շատ զուսպ և բարի բույս է: Նա ներում է իր տիրոջ բոլոր թերությունները, բայց դա չարաշահել չի կարելի:
Մի քանի խորհուրդներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են այս բույսից ունենալ և ստանալ օգուտ նրանից:


1. Փողի ծաղիկը շատ է սիրում արևի լույսը:


Այս ծաղիկը դրեք այն սենյակի պատուհանագոգին, որն ամենաարևոտն է:


2. Նա չի սիրում շատ ջուր: 

Շատ ջրելով Դուք ոչ մի օգուտ չեք տա այս բույսին: Ավելի լավ է անընդհատ փխրեցրեք հողը, որպեսզի արմատները կարողանան "շնչել":

3. Նրան պետք է սնել:

Փողի ծաղիկը սիրում է, երբ իրեն սնում են, գնեք հատուկ միջոցներ, որոնք կպարունակեն վիտամիններ ծաղկի համար, նա Ձեզ փող կբերի, երբ Դուք հոգ տանեք իր մասին:

Այս նյութը դիտել են - 8579 անգամ