Անգլիայի հավաքականն ընկերական խաղում 3:2 հաշվով հաղթեց Գերմանիայի ընտրանուն:
Գերմանիայում տեղի ունեցած խաղում տանտերերը հաշվի մեջ առաջ են եղել 2 գոլի առավելությամբ, սակայն 3 գնդակ են ընդունել սեփական դարպասը: Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուները՝ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ու «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին: Վերջինս խաղադաշտ դուրս գալուց 3 րոպե անց դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: Ավելացված ժամանակում հաղթական գոլը խփել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը:
Գերմանիա-Անգլիա՝ 2:3
Գոլերը՝ Կրոս (43) Գոմես (57)-Քեյն (61) Վարդի (74), Դայեր (90+2)